ԱԽՈՒՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ առաքելությունը

Մեր առաքելությունն է կրթել նորարար առաջնորդներ, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և բարձրագույն արդյունքներ բոլորի համար։

ԱԽՈՒՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Ախուրիկի դպրոցը  հիմնադրվել է 1923.թ և գործել է որպես տարրական դպրոց: Հետագայում`1926թ. Ախուրիկի և հարակից գյուղերի սովորողների համար հիմնադրվել է միացյալ`միջնակարգ դպրոց` մեկ մասնաշենքով: 1988թ. երկրաշարժի հետևանքով դպրոցի հիմնական մասնաշենքը վնասվելու պատճառով դասապրոցեսը շարունակվել է  համայնքի մանկապարտեզի մասնաշենքում: Հետագայում`2012թ., ՀՀ Կառավարության կողմից  դպրոցի վերանորոգման համար հատկացված միջոցների հաշվին շահագործման է հանձնվել դպրոցի ներկայիս մասնաշենքը, որը նախատեսված է 150 աշակերտի համար: 2010թ. գործել որպես միջնակարգ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն:

Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. Հ. 277-Ա/Ք հրամանի տրված լիցենզիաների դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.

տարրական  ընդհանուր՝  սովորողների քանակի 70 սահմանային տեղով:

հիմնական ընդհանուր՝ սովորողների քանակի 90 սահմանային տեղով

միջնակարգ ընդհանուր` սովորողների քանակի 45 սահմանային տեղով

Ներկայումս ուսումնական գործընթացը իրականացվում է միահերթ և հնգօրյա աշխատանքային ռեժիմով: Դասավանդվող օտար լեզուներն են  ռուսաց լեզուն և անգլերենը: 2015թ.գործում է   ՛՛Արմաթ՛՛ ինժեներական լաբորատորիա:

2019 թվականից Համաշխարհային բանկի ՛՛Կրթության բարելավում՛՛ ծրագրի շրջանակում պայմաններ են ստեղծվել նախակրթարանի համար, որտեղ ներկայումս հաճախում է հինգ երեխա:

Դպրոցն ունի մեկ մասնաշենք, անհրաժեշտություն կա իրականացնելու ընթացիկ` մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Հիմնադրման օրվանից  այն համալրված է եղել բանիմաց մանկավարժներով։

Դպրոցում աշխատում են երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչներ, որոնք իրենց  գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են սկսնակ մանկավարժական աշխատողներին: Իմ գործունեությունը նպատակաուղղվելու է դպրոցի տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների և ավանդույթների պահպանմանն ու հետագա զարգացման ապահովմանը: Ստորև ներկայացված է դպրոցի ներքին կառուցվածքը.

Մեր առաքելությունն է ոչ միայն տալ գիտելիք, այլև դաստիարակել արժանապատիվ ու պատասխանատու սերունդ: Ախուրիկի միջնակարգ դպրոցում մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ կայանա որպես անհատ և հայրենասեր քաղաքացի:

Մեր տեսլականը պարզ է ու հստակ՝ կրթություն, որը փոխում է կյանքեր։ Մենք կենտրոնանում ենք սովորողի վրա՝ խրախուսելով նորարարությունն ու հետաքրքրասիրությունը։ 

Աշխատելով արժեքների մշտական ամրապնդման ուղղությամբ՝ մենք ստեղծում ենք ամուր բարոյական հիմք, որի վրա կառուցվում է գիտելիքի շենքը։

Կյանքը տրված է լիարժեք ապրելու, իսկ միտքը՝ մշտապես կրթվելու համար։

 Ապրի՛ր այսօրվա խնդամիտ էներգիայով և սովորի՛ր վաղվա մեծագույն նպատակների համար:

 

Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանք է։

<<Ախուրիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Քո ուղին դեպի մեծ ապագա։

Կապ մեզ հետ

Ամեն ինչ Ախուրիկի միջնակարգ դպրոցի մասին՝ մեկ հարթակում։

© 2026. Ախուրիկի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Scroll to Top